Tert.am-ը գրում է.

Ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյա, այժմ Արաբկիր համայնքի թաղապետ Հովհաննես Վարդանյանը արդեն 3 ամսից ավելի է՝ աշխատում է թաղապետի պաշտոնում:

Tert.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչ է փոխել Արաբկիրում և ինչպես է արդարացրել իր նշանակումը թաղապետի պաշտոնում: «Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ակնհայտ կլինի: Հիմա խնդիրները շատ են, փորձում ենք խնդիրները հաղթահարել»,- պատասխանեց նա։

Հատկապես ո՞ր խնդիրներն է փորձում հաղթահարել, թաղապետը չբացահայտեց. «Բոլորն էլ առաջնահերթ խնդիրներ են, բայց փորձում ենք որը որ հնարավոր է, լուծումներ տանք»:

Երբ խնդրեցինք կոնկրետ խնդիր ասել, որ իր պաշտոնավարման ժամանակ լուծել է, Վարդանյանը չհստակեցրեց. «Բոլոր խնդիրներն էլ առաջնահերթ եմ համարում, բոլոր խնդիրները, ինչ խնդիրներ, որ կա համայնքում, բնակչության մեջ: Յուրաքանչյուր էն խնդիրները, որոնք դրված են եղել նույն քաղաքապետի կողմից, նույն քաղաքապետի հանձնարարականները բոլորը կատարվել են հավուր պատշաճի»:

Հետաքրքրվեցինք նաև, թե Արաբկիրի բնակչությունն արդեն իրեն ճանաչո՞ւմ է, գիտի՞, որ ինքն է թաղապետը: «Ժամանակի ընթացքում կճանաչեն, ի՞նչ խնդիր կա»,- ի պատասխան ասաց թաղապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել