Ինչու ինքնաթիռի ուղևորներին պարաշյուտներ չեն տրամադրում (ֆոտո)Armlur.am–ը գրում է.

Շատերի մոտ հարց է ծագում` ինչո՞ւ ինքնաթիռների ուղևորներին ապահովագրված լինելու համար փրկարարական պարաշյուտներ չեն տրամադրում: Այդ դեպքում յուրաքանչյուրը կիմանար, որ որևէ շանս կարող է լինել ինքնաթիռի վթարից փրկվելու համար:

Վիճակագրության համաձայն՝ ինքնաթիռը տրանսպորտային փոխադրամիջոցներից ամենաանվտանգ տեսակն է: Սակայն երբ ինքնաթիռը կործանվում է, զոհերի թիվը միշտ մեծ է լինում: Եվ այս դեպքում պարաշյուտը ելք չէ, և ահա թե ինչու.

1. Պարաշյուտը նույնիսկ փակ վիճակով մեծ տարածք է զբաղեցնում: Հնարավոր է, որ ուղևորներից շատերը համաձայնվեն ուղևորվել առանց ուղեբեռի` փոխարենը վերցնելով պարաշյուտը:

2. Ենթադրենք, թե պարաշյուտ կա, սակայն տվյալ դեպքում ի՞նչ պետք է անեն ծերերն ու հղիները, ովքեր, քիչ հավանական է, որ նման թռիչք կկատարեն:

3. Ինքնաթիռը 10-11 կմ բարձրության վրա է, և եթե դուք փորձեք թռնել պարաշյուտով, ապա պարզապես չեք կարող շնչել:

4. Արագությունը, որով թռչում է ինքնաթիռը, հավասար է ժամում մոտ 800-900 կմ:

5. Պարաշյուտները թանկ հաճույք են:

6. Իհարկե, եթե ինքնաթիռը սկսի ընկնել, չի հաջողվի խուսափել խուճապից: Եվ դժվար կլինի սառը դատողություն ցուցաբերել և օգտագործել պարաշյուտը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել