168.am–ը գրում է.

Պեկինի Մտավոր սեփականության պաշտպանության բյուրոն համաձայնել է չինական ընկերության բողոքներին, որից Apple-ն իբր գողացել է նրա սմարթֆոնի դիզայնը:

Չինաստանի Burley ընկերությունը բողոքել է, որ Apple-ը պատճենել է 100C սմարթֆոնի արտոնագրված դիզայնը, որը թողարկվում է 100+ առևտրանիշի ներքո, հաղորդել է Engadget-ը:

ՉԺՀ-ի գերատեսչությունը համաձայնել է տուժած արտադրողների փաստարկներին եւ արգելք է դրել iPhone 6-ի վաճառքների վրա: Նրա կարծիքով՝ չնայած այն բանին, որ «դիզայնում աննշան տարբերություններ կան», գնորդները կարող են դրանք չտեսնել:

Apple-ն արդեն բողոքարկել է այդ վճիռը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել