Թուրքական Cumhuriyet փոխանցմամբ՝ բրիտանական Times պարբերականում հրապարակվել է «Էրդողանի գաղտնի պատերազմը» խորագրով հոդվածը, որում անդրադարձ է կատարված վերջին մեկ տարում Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ նահանգներում անվտանգության ուժերի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև։

Հոդվածում նշված է, որ թուրքական բանակը շինարարական մեքենաներով քանդել է գերեզմանոցներ, դուրս նետել դիակներ։ Ընդգծվել է, որ վերջին մեկ տարում բախումների հետևանքով զոհվել է մոտ 2000 մարդ, որոնցից ավելի քան 500-ը ոստիկաններ ու զինվորականներ են։

Զոհված զինյալների մեծ մասի ազգանուններն անհայտ են։ Հոդվածում նշված է նաև բախումների հետևանքով մեծ թվով մարդկանց փախուստի մասին։ Օրինակ, մարտին Շըրնաք նահանգից փախել է 65.000 մարդ։ Թուրքիան քրդերի դեմ հիմնականում գաղտնի պատերազմ է վարում։

Ընդգծվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զգում է ԵՄ-ի թուլության, երկչոտության հոտը և ավելի անկաշկանդ է գործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել