Նոր Զելանդիան իրոք յուրահատուկ երկիր է: Այնտեղ շատ գեղեցիկ բաների կարելի է հանդիպել:
Այնտեղի բնությունն այնքան կախարդական է, որ հրաշալի կարելի է համարել ոչ միայն բնապատկերներն ու մեծ կենդանիներին, այլ նաև… միջատներին:

Վայտոմոն քարանձավը, որը գտնվում է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում, տարեկան գերում է հազարավոր զբոսաշրջիկների:

Նրանց գրավում է անկրկնելի մի տեսարան. Մութ քարանձավի բոլոր կամարները պատված են միլիոնավոր փոքրիկ շողշողուն լույսերով, որոնք վերածում են այն հեքիաթային մի անկյունի:

Նավակով լողալով քարե թունելներում՝ շատ դժվար է հավատալ, պատկերացնել, որ գլխի վերևում ոչ թե աստղեր են, այլ սովորական միջատներ:

Այս միջատները սարդոստայն են հյուսում և իրենց լուսավորությամբ թակարդն են գցում այլ միջատների, իսկ հասուն միջատներն իրենց լուսարձակության շնորհիվ գրավում են զուգընկերներին:

Հավանաբար, Վայտոմո քարանձավն ամենաշատը հավանել է լուսանկարիչ Շոն Ջեֆֆերսը:

Առավել էֆեկտիվ կադրեր որսալու համար՝ նա մեկ տարի շարունակ օրական ութ ժամ է անցկացրել այնտեղ:




