Tert.am–ը գրում է.

Եվրոպայի 2016թ. առաջնության D խմբի երկրորդ տուրում Իսպանիայի ընտրանին «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում ընդունեց Թուրքիայի հավաքականին:

Հանդիպումը մեկնարկեց կողմերի հավասար պայքարով: 11-րդ րոպեին Իսպանիայի ընտրանու պաշտպան Խորդի Ալբայի գեղեցիկ փոխանցումից հետո Ալվարո Մորատան գնդակը կարող էր ուղարկել մրցակցի դարպասը, սակայն Թուրքիայի հավաքականի պաշտպանի շնորհիվ գնդակը դիպավ դարպասաձողին:

29-րդ րոպեին Նոլիտոյի փայլուն հարվածից հետո գնդակը շեղ ընթացք ունեցավ: 33-րդ րոպեին թեթեւ վնասվածք ստացած Խերարդ Պիկեն, ով բժիշկների կողմից օգնություն ստանալուց հետո կարողացավ շարունակել հանդիպումը:

34-րդ րոպեին Նոլիտոն գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Ալվարո Մորատան գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Րոպեներ անց կրկին աչքի ընկավ Նոլիտոն, բայց այս անգամ գեղեցիկ գոլով:

Հանդիպման հաշիվը ջախջախիչ դարձավ ընդմիջումից հետո: 48-րդ րոպեին Ալվարո Մորատան մոտ տարածությունից գնդակն ուղարկեց թուրք դարպասապահ Վոլկան Բաբաջանի պաշտպանած դարպասը:

Այսպիսով, Իսպանիայի ընտրանին ջախջախեց Թուրքիայի հավաքականին եւ ապահովեց տեղը մրցաշարի փլեյ-օֆֆում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել