26-ամյա հմայիչ մարզիչ և ֆիթնես մոդել Մարիկա Մաթևոսովիչն իր օրինակով ներշանքի աղբյուր է հանդիսանում իր տասնյակ հետևողների համար:

Աղջիկը, որն ամբողջ կյանքի ընթացքում եղել է գեր, որոշել է փոխել իր կյանքն ու մարմինը և տպովորիչ արդյունքների է հասել՝ դառնալով ֆիտնես մոդել:
Այսօր նա օգնում է հուսահատ աղջիկնրին՝ ստիպելով հավատալ իրենց ուժերին և փոխել կյանքը:

-Քո օրինակը կարող է լինել լավագույն մոտիվացիան նրանց համար, ով ուզում է նիհարել: Ի՞նչն է քեզ ստիպել փոխվել:

-Երկարաժամկետ հարաբերությունների ավարտից հետո, ես որոշեցի նոր կյանք սկսել: Իմ ընկերը, որի հետ մենք համատեղ ապրել ենք մի քանի տարի, բաժանվեց ինձնից: Դա առիթ հանդիսացավ, որ ես սկսեմ աշխատել իմ մարմնի վրա:

-Այն շրջանում երբ դուք բաժանվում էիք քո քաշը 81 կիլոգրամ էր: Խնդրում եմ պատմես, ինչպե՞ս ես այդպես գիրացել:

-Գիրացել եմ մի քանի տարիների ընթացքում: Երբ 15 տարեկան էի իմ քաշը 61 կիլոգրամ էր: Հետո սկսեցի հանդիպել իմ ընկերոջ հետ և ցանկություն աոաջացավ նրա համար ամենագեղեցիկը դառնալ, սկսվեցին դիետաները: Սկզբից մի դիետա փորձեցի, որը շատ օգնեց, բայց շուտով վերադարձա նույն քաշին:

Այդ դեպքից հետո մի քանի այլ դիետաներ էլ եմ փորձել: Ընկերս, որը ծառայում էր զինված ուժերում, չէր հավանում մարմինս և ստիպեց որ մինչ իր տուն վերադառնալը իմ քաշը նվազի մինչև 55 կիլոգրամ: Ես շատ վիրավորվեցի, սակայն որոշեցի սիրելիիս խնդրանքը կատարել:

Սկզբից սկսեցի 6-ից հետո չուտել, հետո վազել և չուտել 3-ից հետո, իսկ վերջում մի քանի օրը նդհանրապես չէի ուտում: Մի խոսքով, խնդրանքը կատարեցի, բայց երբ ընկերս վերադարձավ ես սկսեցի նորից գիրանալ և այլևս ոչինչ անել չէի կարողանում:
– Դիետաների չե՞ս հավատում:
-Այն ժամանակ ինտերնետն այդքան էլ զարգացած չէր և հնարավորություն չկար սոցիալական ցանցերի միջոցավ ֆիտնեսով զբաղվել:
Լավագույն դեպքում կարելի էր ինֆորմացիա ստանալ գրքերից կամ կանացի ամսագրերից, որոնցից, դեռահաս լինելով ,ես ինքս էլ եմ օգտվել դիետաներ գտելու նպատակով:
Դիետաների հիմնական առանձնահատկությունը նրանում է, որ սովորաբար նրանք ավարտվում են և քաշը արագ վերականգնվում է:

-Ինչպե՞ս էիք վերաբերվում ձեր մարմնին և արտաքինին մինչև նիհարելը:
– Հայելու մեջ չէի նայում և փորձում էի մարմինս թաքցնել լայն զգեստների տակ, չէի շպարվում և հիմնականում ինձ չէի հետևվում՝մտածելով, որ այդ ամենը կանեմ երբ նիհարեմ:

-Ունեի՞ք ինչ որ երազանք, որի իրականացմանը խանգարում էր ձեր գեր լինելը:
– Կոնկրետ երազանք չունեի, ուղղակի ուզում էի ոչ մեկից քաշով չտարբերվել և այն հագուստը կրել, որն ինձ դուր է գալիս, ոչ թե այն ինչ համապատասխանում էր իմ չափսերին:

Ուզում էի դուր գալ ինքս ինձ և մնացածին:



