Ավարտվեց օրվա վերջին հանդիպումը Եվրո 2016-ի շրջանակներում։ Իսպանիայի հավաքականը ևս 3 միավոր գրանցեց իր հաշվին՝ 3 գնդակի առավելությամբ հաղթելով թուրքերին։ Խաղի հաշվի 34-րդ րոպեին բացեց Ալվարո Մորատան։ 2-րդ գոլը գրանցվեց ընդամենը 2 րոպե անց. գոլի հեղինակ դարձավ Նոլիտոն։ Եվ վերջին գնդակը կրկին Թուրքիայի հավաքականի դարպասն ուղարկեց Մորատան՝ իր հաշվին դուբլ գրանցելով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել