Հայոց պատմության ընթացքում հայ ժողովրդը բազմաթիվ հարվածներ է ստացել, որոնք հետագայում որոշակիորեն կանխորոշել են տվյալ ժամանակաշրջանում մեր պատմության ընթացքը: Այնուամենայնիվ, դրանցից կարելի է առանձնացնել մի քանիսը, որոնք իրապես ճակատագրական ազդեցություն են ունեցել մեր վրա: Քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանի մշակութային ջարդը, երբ ոչնչացվում էր հազարամյակների մշակույթ, գրականություն, պատմագրություն: 1045թ. Անիի թագավորության անկումը, որից հետո շուրջ 8-9 հարյուր տարի (Կիլիկյան Հայաստանը չհաշված) հայերը օտարների տիրապետության տակ էին, և զրկվելով ներքին դիմադրողականությունից մեր փրկությունը սկսեցին կապել գլխավորապես հյուսիսի հետ, ինչպես նաև 1915թ. ցեղասպանություն, երբ Երիտթուրքական կառավարությունը խնդիր դնելով ոչնչացնել հայ էթնոսը, իրականացրեց հայոց Մեծ Եղեռնը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել