4268772Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ը պետք է ավելի լավ ապահովի իր ազգային անվտանգությունը՝ չհրեշացնելով իսլամն ու չհայտարարելով պատերազմ ողջ կրոնի դեմ, ТАСС-ի փոխանցմամբ` հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը։

«Չի կարելի հրեշացնել ողջ կրոնը, պատերազմ հայտարարել դրան և զբաղվել ամբոխավարությամբ»,- ասել է նա MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«ԱՄՆ մուսուլմանական հասարակության անդամներին մեր դեմ տրամադրելը ոչ միայն սխալ է, այլև անարդյունավետ և վտանգավոր»,- ասել է Քլինթոնը՝ հավելելով, որ դրանից միայն կշահի «Իսլամական պետությունը»։

Նա քննադատել է Հանրապետական կուսակցությունից նախագահի ամենահավանական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ բոլոր մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու կոչերի համար։ Քլինթոնը նշել է, որ գոյություն ունեն ազգային անվտանգության պաշտպանության այլ ավելի խելամիտ միջոցներ, մասնավորապես՝ ԱՄՆ-ում հրազենի շրջանառության խստացումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել