Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում երդվյալների դատարանը հունիսի 9-ին Կալիֆորնիայի բնակչուհուն մեղավոր է ճանաչել դավադրության համար, որի նպատակն էր Չինական հանրապետություն ռազմական F-35, F-22 եւ F-16 կործանիչների շարժիչներ արտահանել, ինչպես նաեւ անօդաչու սարք եւ բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերում են ամերիկյան զինված ուժերին, հայտնում է Vestanews-ը:
45-ամյա Վենյա Մանին, որն ավելի շատ հայտնի է որպես Վենսի Մեն, Ֆլորիդայի նահանգի դատարանը եւ երդվյալները մեղավոր են ճանաչել ռազմական տեխնիկայի եւ դրա դետալների արտահանման համար Չինաստանի ժողովրդական հանրապետություն: Նա խախտել է օրենքը, որը վերահսկում է զենքի արտահանումը: Դատարանի դահլիճում ներկայացված տվյալների համաձայն, անօդաչու սարքը, որը կինը փորձում էր տեղափոխել, կարող է ուղղորդման նոր լազերային համակարգով հրթիռներ ունենալ: Պարզվել է, որ Վենյա Մանն իր ընկերությունն ունի, նա չինացի տղամարդու հետ պայմանավորվում է գործարքի պայմանների եւ տեխնիկայի փոխանցման վերաբերյալ: Ի դժբախտություն կնոջ, այդ չինացի գնորդը գործակալ է եղել, որը երկրի անունից գնել եւ վերավաճառել է զինամթերք եւ ռազմական տեխնիկական ապահովում: Այժմ Վենյա Մանը կազատազրկվի մինչեւ 20 տարով: Դատարանը 2016-ի օգոստոսի 19-ին դատավճիռ կկայացնի խափանման ժամկետի վերաբերյալ: