RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի ՊՆ-ից և Գլխավոր շտաբից մանրամասն բացատրություն է պահանջում, թե վրացական զինծառայողները ինչ պատճառներով չեն մեկնել Լեհաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Anakonda-16 զորավարժություններին, հայտարարել է նախագահի մամլո-խոսնակը:

Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ որոշումը կայացվել է 2 զինծառայողների մոտ ջրծաղիկ հայտնաբերելու պատճառով:

«Նախագահը համարում է, որ դրանք եղել են ծայրահեղ կարևոր զորավարժություններ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական տեսակետից, հատկապես Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Զինված ուժերի գերագույն հրամանատարը երկրի Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի ղեկավարությունից պարտադիր պահանջում է մանրամասն բացատրություն Անվտանգության խորհրդի մոտակա նիստում»,- հայտնել է նախագահի մամլո-խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել