ivanishvilii-margvelashvili_PK__11_Araratnews.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել Է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ Է ապակայունացնել Եվրասիայի կեսը:

Այդ մասին նա ասել Է հունիսի 10-ին EUobserver հրատարակությանը տված հարցազրույցում:

Մարգվելաշվիլիի խոսքով՝ Մոսկվան ընդունակ Է իր ազդեցությունը պահպանելու համար ակտիվացնել ցանկացած սառեցված հակամարտություն հարեւան երկրներում: Նա հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն չպետք Է փորձի գուշակել, թե որտեղ կսկսվի իրադարձությունների Էսկալացումը: «Խոսքը վերաբերում Է տարածաշրջանում վաղ նախազգուշացման արդյունավետ համակարգի ստեղծմանը»,-պարզաբանել Է Վրաստանի նախագահը:

Մարտի 31-ին Մարգվելաշվիլին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել Էր, որ Մոսկվան Անդրկովկասը համարում Է իր ետնաբակը: Նրա խոսքով՝ Մոսկվան փորձում Է կանգնեցնել հանրապետության զարգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել