Ինչպես արդեն տեղեկացրել ենք , հուիսի 1ին լույս աշխարհ եկավ երգչուհի Լիլուի առաջնեկը: Այսօր արդեն երգչուհին իր բլոգում լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել՝ շնարհակալություն հայտնելով բոլորին շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար:
Գրառումը՝ ստորև. «Անչափ շնորհակալ եմ այս ջերմ ու հոգատար վերաբերմունքի, շնորհավորանքների, զանգերի ու նամակների համար։
Մենք լավ ենք։ Փոքրիկ տղաս՝ Ռոբերտը, իրեն լավ է զգում նոր աշխարհում։ Նա ծնվեց խորհրդանշական հունիսի 1ին՝ 3,50 կգ քաշով։ Մենք երջանիկ ենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



