Հալեպում հայ է զոհվելBarometer.am-ը գրում է.

Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր առավոտյան հրասանդի պայթյունի հետևանքով զոհվել է սիրիահայ համայնքի նվիրյալ Ռաֆֆի Պչաքճյան: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի "Գանձասար" պարբերականի ֆեյսբուքյան էջից:

"Արևելք"-ը գրում է, որ նրա եղբայրը՝ Հովսեփ Պչաքճյանը, անցած տարի նույնպես զոհվել էր հրասանդի պայթյունից:

 Հիշեցնենք, որ երեկ հրթիռակոծվել են Հալեպի Սուլեյմանիե, Սեյրաֆիի և Նոր գյուղ թաղամասերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել