Newmag.am-ը գրում է.
Եթե 2010-ին սինգապուրցիներին խնդրեին թվարկել տեղական հաջողակ ստարտափները, նրանք մի քանի րոպե միայն կմտածեին: Այունհետև կտային միայն Creative Labs-ի անունը: Այն, այսպես ասած, պիոներ էր աուդիոտեխնիկայի շուկայում և MP3 ֆորմատը յուրացրել էր ավելի շուտ, քան apple-ը: Հիմնադրվել էր 1981թ., իսկ նրա եկամուտների գագաթնակետը տասը տարի առաջ էր: 2007թ-ին ընկերությունը հանեցին NASDAQ-ի ցուցակներից և եկամուտները զգալիորեն կրճատվեցին:
Այս ու էլի մի քանի հանգամանք հաշվի առնելով, դեռ 2010-ին Սինգապուրում որևէ ներդրում կատարելը խելահեղությանը հավասար բան էր թվում:
Տեղափոխվենք 2016: Քաղաքը փոխվել է անճանաչելիության աստիճան: Տասնյակ, եթե չասենք հարյուրավոր, մեկը մյուսից հետաքրքիր ստարտափեր ուղղակի ծաղկում են ապրում: Դրանց մեծամասնությունը կենտրոնացած է 71-րդ թաղամասում, որն ամենամոտն է Սինգապուրի ազգային համալսարանաին` INSEAD-ին: 71-րդ թաղամասը, սակայն, միայն համալսարանին մոտ գտնվելու պատճառով չէ, որ գայթակղում է գյուտարարներին: Այստեղ են գտնվում նաև կառավարության կողմից ֆինանսավորվող խոշորագույն բիզնես-ինկուբատորները, որոնց անվանումները կարծես «Աստղային ճանապարհ» սերիալից լինեն: Ինչ կասե՞ք, օրինակ՝ Fusionoplis և Biopolis անվանումների մասին:
Նույնիսկ The Economist ամսագիրն է անդրադարձել 71-րդ թաղամասին, այն անվանելով «աշխարհի ամենահագեցած ներդրումային էկոհամակարգը»:
2010-ին այստեղ նոր ստարտափներ ստեղծվում էին ամիսը մի քանի անգամ և արդեն մեկ տարի անց հիմնադիրները գրանցում են իրենց հաջողությունները: Դա լինում է հիմնականում երկու ճանապարհով. կամ շատ կլորիկ գումարով վաճառում են այն , կամ էլ մտնում են շատ ավելի խոշոր ընկերության կազմի մեջ: Հիմա նոր ստարտափներ այստեղ ստեղծվում են գրեթե ամեն շաբաթ: Իսկ գումարները` 2011-ի 30 մլն դոլարի համեմատ այժմ աճել են մինչև մեկ միլիարդ դոլար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ