168.am-ը գրում է.

Բելգիայի ոստիկանությունը Բրյուսելում մարտին տեղի ունեցած պայթյունների գործով կալանավորել է ևս մի կասկածյալի, հայտնում է BBC-ն:
31-ամյա տղամարդը ձերբակալվել էր Սքարբեքում՝ Բելգիայի մայրաքաղաքի շրջաններից մեկում: Ոստիկանությունը հայտնել է միայն նրա անունը՝ Ալի:

Հաղորդվում է, որ նրան կասկածում են սպանության, սպանության փորձի, ինչպես նաև ահաբեկչական խմբի առնչություն ունենալու մեջ:
Նա դարձավ խմբավորման 10-րդ ենթադրյալ մասնակիցը, որը պայթյուններ էր կազմակերպել Բրյուսելի մետրոյում ու օդանավակայանում: Հարձակման զոհ էր դարձել 31 մարդ, վիրավորվել էր ավելի քան 250 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել