Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը խորհուրդ է տվել NASA-ին մոռանալ գիսաստղի գրավման առաքելության մասին և վերադառնալ դեպի Լուսին կատարելիք թռիչքներին, հայտնում է Korrespondent-ը` հղում անելով The Space Reporter-ին:
Ներկայացուցիչների պալատն այդ որոշումն ընդունել է հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ: Կոնգրեսի ստորին պալատի անդամների կարծիքով` լուսինը լավագույն հարթակն է այն տեխնոլոգիաների մշակման համար, որոնք անհրաժեշտ են Մարս կատարելիք ճանապարհորդության համար, ինչը նախատեսվում է իրականացնել 2030-ականների կեսերին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հռչակել էր, որ երկրի տիեզերական ծրագրի կարևորագույն ուղղությունը պետք է լինի տիեզերագնացներին դեպի գիսաստղեր ուղարկելը:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/amn-n-krkin-cankanum-e-thrchel-depi-lusin/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



