Panorama.am-ը գրում է.
Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար, մամլո խոսնակ Միխայել Ալլմենդինգերը Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեց, որ դատարանը ստացել է Հայոց ցեղասպանության բանաձևի հետ կապված բողոք։
«Դաշնային Սահմանադրական դատարանը ստացել է սահմանադրական բողոք՝ ընդդեմ այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» բանաձևի, որն ընդունվել է Բունդեսթագի կողմից 2016թ․-ի հունիսի 2-ին։Ներկա պահին հավելյալ տեղեկատվությունը հասանելի չէ»,-Panorama-ին ասաց Միխայել Ալլմենդինգերը՝ հավելելով, որ անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով չի կարող ասել բողոքարկողի անունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



