Panorama.am-ը գրում է.

Հայաստանում զբոսաշրջային ծառայությունները տարեցտարի ավելի բազմազան են դառնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքերով՝ բացի դասական պատմամշակութային հուշարձաններից, տուրիստներին առաջարկում են տարբեր զբոսաշրջային ծառայություններ՝ մշակութային միջոցառումներ,  փառատոններ, ինչի արդյունքում տարբեր կազմակերպություններ ևս Հայաստանն ընտրում են իրենց միջոցառումների անցկացման վայր: Օտարերկրացիներին հետաքրքրում են նաև հայկական ավանդույթները, խոհանոցը, գյուղաբնակների կյանքը, թե ինչպես են հող մշակում, լավաշ, պանիր պատրաստում:

Չնայած այս ամենին, 2015թ-ին  Հայաստան է այցելել 1 մլն. 192 հազար  զբոսաշրջիկ,  ինչը 2014թ-ի համեմատ 1%-ով նվազել է:  Հիմնական պատճառը, ըստ Մեխակ Ապրեսյանի, եղել է այն, որ նվազել են ՌԴ-ից այցելությունները Հայաստան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել