168.am-ը գրում է.
ԴԱԻՇ-ի պարագլուխ Աբու Բաքր Ալ-Բաղդադին ու խմբավորման մի շարք անդամներ վիրավորվել են իրաքա-սիրիական սահմանին ավիահարվածի հետևանքով, հայտնում են արաբական լրատվամիջոցները:
Al Sumaria հեռուստաալիքի աղբյուրը Իրաքի Նայվանա նահանգից հայտնել է, որ միջազգային կոալիցիայի ինքնաթիռները նախօրեին գնդակոծել են դիրքերը, որը ԴԱԻՇ-ն օգտագործում է որպես հրամանատարության կենտրոնակայան Ար-Ռաբիա շրջանում (Մոսուլից արևմուտք):
Մինչ այդ, ինչպես հայտնում է Reuters-ը, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայում չեն կարողացել հաստատել Ալ-Բաղդադիի վիրավորվելու փաստը:
Աբու Բաքր Ալ-Բաղդադին ԴԱԻՇ-ը ղեկավարում է 2014թ. հուլիսից:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/06/10/647839.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



