Panorama.am-ը գրում է.

Թուրք իրավաբան Մելիհ Աքքուրթը Գերմանիայի Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել, որով պահանջում է չեղարկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը:

Deutsche Welle պարբերականի թուրքալեզու ծառայության փոխանցմամբ`  իր այդ քայլը թուրք իրավաբանը բացատրել է այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանությունների կանխարգելման և պատժման համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է, որ ցեղասպանությունների թեմայով որևէ որոշում կայացնելու իրավասություն կարող են ունենալ միայն դատարանները:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Գերմանիան չունի նախադեպ, երբ Բունդեսթագի ընդունած որոշումը ներկայացվել է Սահմանադրական դատարան, և դրանով պայմանավորաված` հայտնի չէ, թե ինչ ճակատագրի կարժանանա թուրք իրավաբանի ներկայացրած դիմումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել