168.am
-ը գրում է.

Հունիսի 10-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում քամուց վնասվել են տանիքներ և էլ. սյուներ:

Դեպքի վայր է մեկնել Արթիկի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քամուց պոկվել է Կ. Ն.-ին պատկանող տան տանիքի 60 քմ հատվածը, Տ. Ս.-ին պատկանող տան տանիքի 160 քմ հատվածը և ֿ«Արվեստի դպրոցի» տանիքի 30 քմ հատվածը: Թեքվել են 5 էլ. սույն և հոսանքազրկվել է N60-47KTT ենթակայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել