Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը հարցազրույց է տվել գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին, որը հրապարակվել է «Թուրքիան չի պատկանում Էրդողանին, Թուրքիան մեր երկիրն է» վերնագրով:

Խոսելով լրագրողների ազատության ու անկախության հարցում առկա խնդիրների մասին՝ Դյունդարը հայտարարել է, որ Թուրքիայում Դամոկլեսյան սուրը մշտապես կախված է իրենց գլխին, ինչը դրսևորվում է գրաքննության, սպառնալիքների, հայցերի, հարձակումների տեսքով, որոնք ողջ երկրում ստեղծել են վախի մթնոլորտ:

«Սա մեր երկիրն է, և ես չեմ ցանկանում, որ տիրի բռնապետություն»,- ասել է Դյունդարը և հիշեցրել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից Թուրքիա վերջին այցից առաջ նամակ է հղել նրան, խնդրել է նրան հանդիպել նաև թուրքական ընդդիմության հետ, սակայն Մերկելը չի արձագանքել:

Դյունդարը ցավով է նկատել, որ Եվրոպայի առաջնորդները աջակցում են Էրդողանին այն ժամանակ, երբ Թուրքիայում պատմական պայքար է ծավալվել դեմոկրատների ու ավտոկրատների միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել