Հարձակվող Մարիո Բալոտելին, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Միլան»-ում, «Լիվերպուլ» է վերադառնում:
Հուլիսի 2-ին ֆուտբոլիստը կմիանա լիվերպուլյան ակուբին, որի կազմում կանցկացնի նախամրցաշրջանային մարզումները: Մարիոյի ապագան դեռ հարցական է:
«Լիվերպուլ»-ի հետ նրա գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է դեռ երկու տարի: Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ չի ցանկանում «Էնֆիլդ» վերադառնալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել