Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան, մեկնաբանելով Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեի արդյունքները, հայտարարել է, որ Սուխումը չի հետևի նման օրինակի, քանի որ դա այլ պատմություն է՞
«Ցխինվալի դրդապատճառները հասկանալի են: Օսերը մասնատված ժողովուրդ են, նրանց մի մասը ներկայումս ապրում է Ռուսաստանում, իսկ մյուս մասը՝ Հարավային Օսիայում: Դրա համար էլ կա վերամիավորվելու ցանկություն:
Մեզ մոտ իրավիճակն այլ է: Մենք ցանկանում ենք լինել անկախ պետություն, և դրա հետ մեկտեղ՝ Մեծ Ռուսաստանի հուսալի ու հավատարիմ դաշնակից: Մենք արժանի ենք մեր անկախությանը, դրա համար զոհվել են մեր հազարավոր լավագույն զավակներ»,- ասել է նա:
Հարավային Օսիայում վերոնշյալ հանրաքվեն անցկացվելու է 2017 թվականին:



