Tert.am-ը գրում է.
ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու փաստի առթիվ ԼՂՀ իրավապահ մարմինների երեկ ձերբակալած աշխարհազորայիններ Միքայել Սահակյանին ու Սերգեյ Ավանեսյանին Հայկ Խանումյանը չի ճանաչում:
Ծեծից հետո Խանումյանը հայտարարել էր, որ իրեն ծեծողներից 7-ին ճանաչում է:
Այսօր Tert.am-ը ծեծված պատգամավորից հետաքրքրվեց, թե ձերբակալվածները իր 7 հոգանոց ցուցակի՞ց են և նրանց իրոք տեսե՞լ է դեպքի վայրում:
«Չեմ կարծում, դեմքերով պետք է տեսնեմ, հավանաաբար իմ նշած ցուցակի մեջ իրանք չկան: Անուններն ինձ ոչինչ չեն ասում»,-պատասխանեց Խանումյանը՝ շարունակելով. «Ես դեռ անուններ չեմ տվել ոստիկանությանը, չեմ տեսել՝ ովքեր են ներկայացվածները, որ կարողանամ ասել՝ եղել են, թե չէ: Անունները ոչինչ չեն ասում ինձ, ճիշտն ասած: Մի քանիսին մականուններով գիտեմ, պետք է տեսնեմ, նոր: Իմ իմացած մարդկանցից չեն, բայց էնտեղ բազմաթիվ մարդիկ կային, որ չեմ ճանաչում»:



