Life.panorama.am-ը գրում է.

Փետրվարի 5-ից հետո կյանքս «առաջ և հետո» դասակարգման ենթարկվեց. Իռա Հարությունյան

Ինչպես հայտնի է՝ դերասանուհի Իռա Հարությունյանն արդեն մի քանի ամիս է՝ կրկին վայելում է մայրության բերկրանքը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ 4 ամսական որդին հիմնովին փոխել է իր կյանքը.

«Փետրվարի 5-ից հետո կյանքս «առաջ եւ հետո» դասակարգման ենթարկվեց, ու այդ «առաջն ու հետոն» միմյանցից շատ են տարբերվում: Իհարկե, փոփոխությունը ես զգում էի դեռ հղիության ընթացքում, բայց փետրվարի 5-ին, երբ որդիս լույս աշխարհ եկավ, ամեն ինչ հիմնովին փոխվեց, որովհետեւ ամեն րոպե ու վայրկյան ես հաճույք եմ ստանում: Երբ ասում են, թե երեխաները ինչ-որ չափով խանգարում են, իրենց հետ հաճույքի հետ միասին նաեւ հոգսեր ու խնդիրենր են բերում, ես բոլորովին չեմ հասկանում, միաժամանակ, անկեղծ պետք է գտնվեմ ու ասեմ, որ ես էլ էի նման կերպ մտածում, երբ առաջնեկիս պետք է ունենայի: Հիմա հասկանում եմ, որ մեծ տարիքում երեխա ունենալը շատ ճիշտ է, քանի որ այդ ժամանակ կինը գիտակցում է այդ բերկրանքի ողջ էությունը, իմաստը, արժեքն ու կարեւորությունը: Ինձ համար նրա ծնունդից հետո ամեն օր կարծես տոն լինի, նրա հետ բարդ թվացող խնդիրներն անգամ շատ փոքր են  թվում, անգամ անտեսանելի դառնում»,- պատմեց Իռան ու շարունակեց.

«Տարիքային հետաքրքրություններ կան, օրինակ, երբ առաջնեկիս ունեցա, որպես դերասանուհի դեռ չէի կայացել ու շատ էի մտածում կարիերայիս մասին, այն տարիներին առաջին որդուս շատ ժամանակ կարող էի թողնել մայրիկիս խնամքին, բայց հիմա  չեմ կարողանում անգամ մեկ ժամ առանձնանալ, կարծես թե ինձ մեղավոր եմ զգում, որ որդուս հետ չեմ: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ աշխատանքային դադար եմ հայտարարել ու պատկերացրեք մի րոպե անգամ չեմ էլ անհնագստանում: Հիմա ֆանատիկորեն եմ ուզում տղայիս կողքին լինել, բալիկի հետ կապված յուրաքանչյուր հոգս ինձ գերագույն հաճույք է պատճառում, արդեն շատ քիչ եմ թույլ տալիս, որ մայրս օգնի ինձ. այ այսպիսի աննորմալ մամա եմ, ինչպիսին չեմ եղել առաջնեկիս՝ Արամի, ժամանակ: Կոչ եմ անում բոլոր կանանց՝ մեծ տարիքում երեխա ունենալ, սա լրիվ ուրիշ հաճույք է»:

Իռայի ամուսինը ավելի խաղաղ ու ոչ հիվանդագին է վերաբերվում 4 ամսական որդուն.

«Հայրիկներն իրենց զգացմունքների հարցում երեւի նույնն են: Նա շատ ուշադիր հայր է թե Արամի նկատմամբ, թե Դավիթի: Ամեն դեպքում, կարծում եմ, զգացմունքային ու գիտակցական փոփոխությունները ավելի շատ մայրիկիների համար են, պապաներն այդ առումով ավելի ստաբիլ են»,- նկատեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել