Կրեմլը - Լենինի հետ, կարմիր հրապարակը քանդելուց հետո միայն հնարավոր է մի կերպ փորձել ջնջել-մաքրել-մոռացության տալ էն հիվանդությունը, որն առաջին հերթին Ռուս ժողովրդի, նաև մեր ու աշխարհի գլխին պատուհաս է: Դրա մեջ չար հոգիներ են պտտվում, դրա պատերի մեջ վարակ կա, դրա միջանցքներով աշխարհի ամենաստոր չարագործներն են քայլել ու արարել: Բառիս բուն իմաստով էդ ամբողջ տարածքը պետք է մաքրել ու մի հսկա այգի շինել` նստարաններով ու շատրվաններով, որպեսզի հոսող ջուրը չթողնի չար հոգիներին մոտենալ: Այդ տարածքից մեռելահոտ է գալիս, դրա տեսքը լուրջ հոգեբանական վնասներ է տվել և շարունակում է տալ: Դա պետք է ֆիզիկապես ոչնչացնել: Այնտեղ մտնողը վարակվում ու այլևս չի առողջանում:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.zhamkochyan.5/posts/806134706154452?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1465545879945516
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



