Lurer.com-ը գրում է.
Հունիսի 9-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.45-ին, մարվել՝ 21.25-ին:
Ամբողջությամբ այրվել է թիվ 1 փողոցի 12-րդ նրբանցքի 4-րդ փակուղու Լ. Հ.-ին (1960թ ծնված) պատկանող տունը (96 քմ) և թիվ 1 փողոցի 12-րդ նրբանցքի 4-րդ փակուղու Ս. Մ.-ին (1963թ. ծնված) պատկանող քարե շինության տանիքը (72 քմ):
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=225220&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



