Ազգափրկիչները եկան-գնացին, եկան-գնացին ու չես էլ հասկանում ինչու՞ եկան, ինչու՞ գնացին…Եկան, ժողովրդի ուղեղի հերթական լվացում արեցին ու գնացին…Ականջդ կանչի Րաֆֆի ջան, ու՞ ր ես հիմա…Քաղաքականությունը քեզանից պրծավ, դու քաղաքականությունից…
Գնաց նաև հերթականը՝ ֆուրաժկայի հետքերը շատ արագ անցան…Քիչ էր մնում ավանակին նստացնեին, արմավի, ձիթենիների ճյուղեր շաղ տային…Բայց չգիտես ինչու ղալաթ արին ու փչացրին ազգափրկության նրա <<անշահախնդիր>> ծրագիրը…
Է՜, ժողովուրդ ջան, երբ պետք է հասկանաք, որ ազգափրկիչը մենք ենք, մենք՝ բոլորս, յուրաքանչյուրս, միասին, համախմբված…Մեր՝ անխտիր բոլորիս, լավ, նվիրված, պարտաճանաչ, ազնիվ, ստեղծարար աշխատանքով, պետական մտածողությամբ, ամուր ընտանիք ունենալով, լավ երեխաներ դաստիարակելով, մեր սկզբունքայնությամբ, քաղաքացիական ակտիվությամբ, օրինապաշտությամբ, օրինապահությամբ, մեր իրավունքների և պարտականությունների իմացությամբ, դրանց համար պայքարելու կամքով ու պատրաստակամությամբ…Բոլորս՝ վերևից-ներքև, ողջ պետական ու մասնավոր կառույցներով, պաշտոնյաներով, պատգամավորներով, քաղաքացիներով, Հայրենիքով, Սփյուռքով ու Արցախով…
Մի խոսքով, միայն էշն է սպասում, որ փալան դնեն ու մի հերթական կամ պատահական <<ազգափրկիչ>> հեծնի իրեն ու քշի…Իսկ մինչ այդ էլ <<բարեհաճորեն>> ուղեղը լվանա…
Ժողովուրդը՝ ՀՀ քաղաքացիները, պետք է ընտրեն ու պահանջեն…Ու ամեն հաբռգող պաշտոնյայի, գռփողի, չարաշահողի գլխին անմիջապես բամփեն…
Ինչպես Կոնֆուցիոսն է ասում. <<Ազնիվ մարդը պահանջներ է դնում ինքն իր առաջ, նվաստը պահանջում է ուրիշներից>>: Այնպես որ, մի կորցրու ժամանակը, սեղծված հնարավորությունը, հարմար առիթը՝ պահանջներ դիր և իրագործիր…Նվաստանալու ժամանակներն անցել ե′ն, վաղուց…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել