Հանրապետության տարածքում`

Հունիսի 10-11-ը շրջանների զգալի մասում, 12-ին` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 13-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 10-12-ը էապես չի փոխվի, 13-14-ը կբարձրանա 4-5 աստիճանով:  

Երևանում՝

Հունիսի 10-11-ը‵ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան ` 35.70C (1984 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`      8.90C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.60C


ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել