Lurer.com–ը գրում է.
Royal Dutch Shell-ը հուլիսին առաջին 1 միլիոն բարել իրանական նավթը կմատակարարի Եվրոպային՝ դառալով երկրորդ խոշոր ընկերությունը Total-ից հետո, որն Իրանում վերսկսել Է նավթի գնումները պատժամիջոցների վերացումից հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg-ը:
Delta Hellas լցանավը, որը վարձվել Է նավթը Եվրոպա հասցնելու համար, պետք Է բեռնվի հուլիսի 1-ին, նշել Է գործակալության աղբյուրը: Shell-ում տեղեկատվությունը չեն մեկնաբանել:
Total-ն իրանական նավթի գնումները վերսկսել Է 2016 թվականի փետրվարին: Ավելի վաղ Եվրոպային նավթի մատակարարման նոր պարտավորագրերի կնքման մասին հայտնել Է Իրանի ազգային նավթընկերության միջազգային գործերով գործադիր տնօրեն Մոսհեն Գամսարին: Նա հավաստել Է, որ, բացի Tot al-ի հետ համաձայնագրից, արդեն արտահանման պարտավորագրեր են գործում Հունաստանի Hellenic Petroleum ընկերության, «Լուկօյլի» եւ Իսպանիայի Cepsa ընկերության հետ:
Mehr գործակալությունը մեջբերում Է կատարել Իրանի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքից, ով հայտարարել Է, որ Shell-ը կարող Է Իրանից նավթի ներմուծումը վերսկսել ավելի վաղ մատակարարված նավթի դիմաց իր պարտքի վճարումից հետո: Ընկերությունը մարտ ամսին մարել Է Իրանի հանդեպ իր պարտքի մեծ մասը՝ Իրանի ազգային նավթընկերությանը վճարելով 1,9 միլիարդ դոլար՝ նավթի վճարումներից իրանական ակտիվներում արգելափակված 2,1 միլիարդ դոլար ընդհանուր գումարից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



