Իտալական Սան Սոսո Բարոնիա քաղաքի ղեկավար Ֆրանչեսկո Գարոֆալոն որոշել է բնակավայրը վաճառել չինացիներին՝ քաղաքապետարանում միջոցների բացակայության պատճառով: Քաղաքում ապրում է 1․7 հազար մարդ, հայտնում է The Local-ը: Վաճառքի մասին հայտարարությունը նա տեղադրել է Facebook-ում:
«Փողի երկարամյա բացակայության պատճառով պահանջվում է հարուստ չինացի ներդրող, պատրաստ դառնալու Սան Սոսո Բարոնիա քաղաքի տերը»,- գրել է նա և ավելացրել, որ կարող է հաճախորդին առաջարկել իր ծառայությունները որպես քաղաքապետ:
Ֆրանչեսկո Գարոֆիլոն գրել է, որ ինքը միայնակ չի կարողանում պահպանել քաղաքի բյուջեն հարկ եղած վիճակում: Նա նշել է, որ քաղաքի գնումն ավելի էժան կնստի, քան «Ինտեր» ֆուտբոլային ակումբի ձեռքբերումը: Իտալացին շեշտը դնում է մեծ տուրիստական պոտենցիալի վրա, քանի որ քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 650 մ բարձր: