Tert.am–ը գրում է.

Ինչպես արդեն հաղորդվել է՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում մեկնարկել են Հիսուս Քրիստոսի գերեզմանի վերանորոգման աշխատանքները, որոնք 1810թ. տեղի ունեցած հրդեհից հետո առաջին անգամ են կատարվում:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, աշխատանքը վստահվել է հույն մասնագետների 9 հոգանոց խմբին, որն Ակրոպոլիսում ու բյուզանդական մի շարք եկեղեցիներում նմանատիպ աշխատանքի փորձ ունի:

Բրիտանական աղբյուրը հիշեցնում է, որ Սուրբ Հարության տաճարի տարբեր հատվածները գտնվում են Հույն ուղղափառ, Հռոմի կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիների հսկողության տակ: Սակայն Քրիստոսի գերեզմանը հսկվում է միաժամանակ 3 եկեղեցիների կողմից:

Թեև քրիստոնեական 3 ուղղությունների հետևորդների միջև բավական լարված հարաբերություններ են, այնուհանդերձ` կողմերը որոշել են միառժամանակ մոռանալ տարաձայնությունների մասին ու համատեղ ջանքերով վերանորոգել Քրիստոսի գերեզմանը:

«Մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ վերանորոգման աշխատանքներն անհրաժեշտություն են, ուստի` կարողացել ենք համաձայնության գալ տվյալ հարցի շուրջ»,- նշել է տաճարում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Սամվել Աղոյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ենթադրվում է, որ վերանորոգման աշխատանքները կտևեն 8-12 ամիս, և այդ ընթացքում ուխտավորները կկարողանան շարունակել այցելել տաճար:

Նշվում է, որ եկեղեցիներից ամեն մեկը ֆինանսական աջակցություն կցուցաբերի 3.3 մլն դոլար արժողությամբ նախագծին: Մինչդեռ Հորդանանի միապետ Աբդուլլահն իր անձնական միջոցներից ևս նվիրատվություն է արել վերանորոգման աշխատանքների համար: Հայտնի է, որ մինչ 1967թ. արաբ-իսրայելական պատերազմի մեկնարկը Սուրբ Հարության տաճարի տարածքը գտնվել է Հորդանանի հսկողության տակ:

Watchful eye: Christian nuns watch as renovations of Jesus tomb in the Church of the Holy Sepulchre in Jerusalems old city begins
The before shot: This file photo shows what the tomb of Jesus  in the Holy Sepulchre church has looked like for the past 200 years
Holy work: A team of experts has begun a historic renovation at the spot where Christians believe Jesus was buried, overcoming longstanding religious rivalries to carry out the first repairs at the site since 1810
What and where: A floor plan of Jerusalems Church of the Holy Sepulchre, with the Edicule chamber marked in red on the left
Delicate work: Using cotton swabs dipped into a solution of liquid soap and water, centuries-old layers of wax and carbon dioxide are scrubbed away by a restoration expert
The renovations are being carried out by a team of Greek experts who have done similar restoration work on the Acropolis 
Careful now: The project is focused on reinforcing and preserving the Edicule chamber of the Church of the Holy Sepulchre, where Jesuss tomb is located 
Getting along: Moire than two centuries have past since the last time any restoration work was done in the chamber, partly because it is a holy site for many branches of Christianty
The Roman Catholic, Greek Orthodox and Armenian churches are responsible for maintaining separate sections, and each denomination jealously guards its domain 
The restoration project is focused on reinforcing and preserving the Edicule chamber, where Jesuss tomb is located 
Christians pray jesus tomb in side as team of experts begin renovation of Jesus tomb in Jerusalems Church of the Holy Sepulchre in
While the tomb is stable, it needs urgent attention after years of exposure to environmental factors like water, humidity and candle smoke

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել