Tert.am-ը գրում է.

Facebook հանրամատչելի սոցցանցն արգելափակել է Ղրիմի բնակիչների կոմերցիոն հաշիվները, որոնք զբաղվում են SMM և SEO օպտիմալացմամբ:

Սոցցանցի ղեկավարությունն արգելափակել է նրանց հասանելիությունը ցանկացած վճարովի ծառայությանը: Այս մասին Ղրիմում РИА Новости-ի թղթակցին հայտնել է մարքեթինգի մասնագետ Նատալյա Պրաչուկը:

Նրա խոսքով`ղրիմցի մարքեթոլոգները չեն հուսահատվում և խոստանում են արդեն հաջորդ շաբաթվանից եղանակներ ներկայացնել, թե ինչպես կարելի է շրջանցել պատժամիջոցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել