klinton_d_850Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես սատարել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին նախագահական ընտրություններում: Այս մասին Twitter-ում հաղորդել է Քլինթոնի նախընտրական շտաբը:

«Նախագահ Օբաման սատարեց Հիլարիին եւ ասաց. «Չեմ կարծում, որ որեւէ այլ մեկը երբեւէ ավելի հարմար կլինի այդ պաշտոնի համար»,- ասված է գրառման մեջ:

Բացի այս, ըստ ՌԻԱ Նովոստիի, Հիլարի Քլինթոնի պաշտոնական կայքում տեսագրություն է հրապարակվել, որում Բարաք Օբաման պնդում է, որ «սպասում է Հիլարիի հետ ընտրարշավ անցկացնելուն»:

Քլինթոնն ապահովեց Դեմոկրատական կուսակցությունից որպես ԱՄՆ նախագահի թեկնածու իր առաջադրումը՝ հավաքելով անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ: Նրա մրցակից Բերնի Սանդերսն առայժմ չի դադարեցնում պայքարը: Ավելի վաղ Օբաման հանդիպել է Սանդերսի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել