Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Կիլիչդարօղլուն հայտնել է փամփուշտի մասին, ինչը նրա վրա է նետվել հունիսի 7-ի ահաբեկչության ժամանակ Ստամբուլում զոհված ոստիկանների թաղման արարողության ժամանակ: Դա քաղաքական գործիչը գնահատել է որպես մահափորձ, հայտնում է RIA Novosti-ն:

Մարդը, ով փամփուշտ է նետել Կիլիչդարօղլու վրա, ձերբակալվել է:

«Ես համարում եմ, որ սա մահացու սպառնալիք է: Նա (հարձակվողը) սա արեց առանց ոստիկանության աշխատակիցների կողմից որևէ հակազդեցության: Ավելին՝ նա կարծես թե իր գործողությունները համաձայնեցնում էր նրանց հետ»,- հայտնել է Կիլիչդարօղլուն լրագրողներին՝ ցույց տալով փամփուշտը:

Նրա խոսքով՝ անվտանգության ուժերի աշխատակիցները իրեն խորհուրդ չեն տվել մասնակցելու թաղմանը հարձակման սպառնալիքի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել