ՀՀ-ում թող լինի քաղաքացի, պաշտոնյա, ՄԱՐԴ, որ գլուխս ուտի իրա գաղափարով ու ապացուցի ինձ, որ կա ՄԵԿԸ, ով կարա, եղել ա ու ինքն ունակ ա ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ պես աշխատանք տանի էնպիսի բարդակում, ինչպիսի բարդակ մեր նախկին ոստիկանությունում էր, էնքան ժամանակում տեսնի հասարակությունը արդյունք, ինչքան ժամանակում տեսանք ու շնորհակալ եղանք Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում: Դե թող ապացուցեն, ես էն առաջիններից կլինեմ, ով քար կնետի էս մարդու վրա, եթե հասկանամ, որ ինքը սխալ ա աշխատում ու կյանքումս կապրեմ ամենամեծ հիասթափությունը… ՑԱՆԿԱՑԱԾ Բանական էակի, ով հակայա իմ էս կարծիքին ու կհամարի իրան ունակ բանավեճի, հրավիրում եմ, առանց որևիցե բՕնԲՕնեռկայի, հենց էս օղակի վերաբերյալ ինձ հետ բանավեճի.. Նախապես զգուշացնեմ, որ շատերն են փորձել, իրանք եղել են էն շատերից, ովքեր ոնց երբևէ հիմա չեն կարողանում «թպրտալ» օրենքի սահմաններից դուրս... ժողովրդի իրավունքների վրա: Չկան էլ բեսպրիդելներ, չկան տուպոյ «տիտաններ»... արտոնություն ունեցող «ՊԱՊԱների ՊԱՊԱ» ներկայացող անձինք, ու եթե կան էլ, դեռ աշխատանքներ տարվում են էդ ուղղությամբ ոստիկանության վճռական աշխատանքի շնորհիվ: Չկան էլ ոստիկաններ ոստիկան հասկացությունից անտեղյակ, որոնց բարեկամ, ընգեր, հարազատները բերել ու մտցրել են կաբինետներում, հաստիքներ են ավելացրել, որ իրանց մարդիկ լինեն, դրանք ազատվում են ու կազատվեն... Մնում ա ժողովուրդը տափակ-տափակ չխոսա ու չբողոքեն, ես չգիտեմ՝ ինչի եմ գրում, չգիտեմ... Բայց ես գիտեմ... որ էս գրածս բացարձակ սահմանափակումներ չունի... Չհասկացողներ կգտնվեն, կկարդան ու կհասկանան: Գրում եմ էն կիսագրագետ մարդկանց համար, ովքեր խոսում են առանց հասկանալու ինչն ինչոց ա... ու միայն քննադատում առանց ճիշտը սխալից, թացը չորից տարբերել կարողանալու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել