Newmag.am-ը գրում է.
Բորսայում առևտուր անելու համար անպայման չէ լինել ամերիկացի բիզնես-մագնատ, հաջողակ ինվեստոր և մեծահարուստ Ուորեն Բաֆետ: Կարելի է սկսել տարբեր եղանակներով՝ ինքնուրույն սովորել, մասնագետներից դասեր վերցնել կամ օգտագործել փորձառու թրեյդերների ռազմավարությունը:
Որտե՞ղ կարելի է գտնել «բորսային» հաջողակաների ռազմավարությունը
Աշխարհում լայն տարածում ունի «սոցիալական թրեյդինգ»-ը: Սրանք հատուկ մասնագիտական սոցցանցեր են, որտեղ մասնագիտական շփումներից բացի հնարավոր է պրոֆեսիոնալ թրեյդերների շրջանում գտնել որևէ «գուրուի» և միանալ նրա ռազմավարությանը: Դրանից հետո, պրոֆեսիոնալի բոլոր գործարքները ավտոմատ կհայտնվեն նաև սկսնակ թրեյդերի էջում:
Բորսայում խաղի համար պետք են գիտելիքներ, սակայն ոչ բոլորն են պատրաստ օրը մի քանի ժամ հետևել այն լուրերին, որոնք կարող են ազդել բորսայական արժեգնի վրա: Կան փորձառուներ, որոնց համար բորսան եկամտի հիմնական աղբյուր է: Սոցիալական թրեյդինգը սկսնակներին օգնում է սեփական շահի համար գործադրել փորձառուների գիտելիքը: Այս եղանակը շահավետ է նաև փորձառու թրեյդերի համար: Նա բաժին ունի բոլոր այն գործարքներից, որոնք կատարում են իր հետևորդները: Ինչքան շատ լինեն հետևորդները, այդքան շատ գումար կաշխատի «գուրուն»:
Ո՞վքեր են գուրուները
Նրանք մասնավոր ներդրողներ են կամ սոցցանցի հիմանդիրներ: Նման թրեյդերների մեջ շատ են նրանք, որոնց ռազմավարությունը ոչ միայն չի զիջում, այլև գերազանցում է այն համակարգը, որն առաջարկում են խոշոր ընկերությունների մասնագետները: Օրինակ comon.ru (պատկանում է «Финам» ընկերությանը) կայքում ներկայացված է ավելի քան 470 առևտրային ռազմավարություն: Համակարգը մինչև 99,8% ճշգրտությամբ երաշխավորում է հաջող գործարքների կրկնությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



