Երեկ կայացավ  Սևակ Ամրոյանի «Հայոց Մարտիկներ»  տեսահոլովակի պրեմիերան և "Էլ ետդարձ չկա" առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը: Երեկոյին ներկա էին հայտնի հյուրերը, ընկերները և հարազատները, ովքեր կիսում էին երգչի հետ իր հաջողությունը:

Ի դեպ սա Սևակի առաջին ձայնասկավառակն էր.  ժողովրդական երգչի ձայնասկավառակում զետեղված էր տասնմեկ երգ՝ հայրենասիրական, ժողովրդական և ազգագրական: Երեկոյի անակնկալներից մեկն է Արսեն Գրիգորյանի կատարումը, ով այդպես շնորհավորեց իր սանին:

Երեկոյին հրավիրվածները ունկնդրեցին Սևակի երեք կատարում, որից հետո ներկայացրեցին տեսահոլովակի պրեմիերան, իսկ երեկոն վարում է հաղորդավար Ժակը:

«Հայոց մարտիկներ» տեսահոլովակը նվիրված էր հայ զինվորներին, տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գևոգյանն է, երգի հեղինակը Վիգեն Հովսեփյանը, իսկ գործիքավորումն արել է Գարեգին Առաքելյանը:

BlogNews.am-ը շնորհավորում է երգչին և նոր ստեղծագործական վերելքներ մաղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել