Այն որ Ժիրայր Սեֆիլյանը 7 մլն քառակուսի մետրի մասին ասել է մեծ տեղեկատվական ռեզոնանս ապահովելու համար, պարզ է: Բայց որ մարդիկ կան մատնանաշում են, որ նա սրա կամ նրա քարոզչամեքենային ջուր է լցնում, դա իսկապես չեմ հասկանում: Այդ տրամաբանությամբ ցանկացած մի խոսք ադբեջանցիք կարող են շահարկել կամ քարոզչության նյութ սարքել: Է դուք էլ մի "քարոզվեք" կամ դրա ազդեցության տակ ընկեք:

Ժիրայր Սեֆիլյանի հետ շատ հարցերում համամիտ չեմ ու քննադատել եմ նրա քաղաքական պայքարի մեթոդները, բայց ողջ պատերազմով անցած ու Լիբանանի հայ համայնքի պաշտպանության մեջ անուրանալի ԼՈՒՄԱ ներդրած մարդուն սարքել (Այո, հենց սարքել) դավաճան, այս սա հիթերիա է ու քարոզչություն: Մանրից ադրբեջանական ագիտպրոպի նշույլներ եմ նկատում: Ուրախ կլինեմ, եթե սխալվեմ:

Հա ի դեպ, եթե սխալ տվյալներ է ասել Ժիրոն, ապա հերքեք պաշտոնապես: Հակառակ դեպքում այս ամենը խոսում է մերկ հայրենասիրական պաթոսի տակ հակառակն ապացուցող փաստերի բացակայության մասին:

Ինձ համար հայրենիքի դավաճաններ են գանձագողերը, որոնք իշխանության մեջ են ու ուղիղ մեր աչքերի մեջ նայելով միշտ ստում են՝ ասելով փոխվել ենք, կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ ենք պայքարում, բայց իրականում պետական միջոցների վրա նստած պարազիտնեների են հիշեցնում: Կասեր Շեքսպիրի Համլետը. «Ինչ-որ բան է նեխել Դանեմարքայի թագավորությունում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել