Lurer.com–ը գրում է.

Հայաստանի և Բուլղարիայի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և կապի ոլորտում համագործակցության համաձայնագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության մայիսի 12-ի նիստի օրակարգում:

Ակնկալվում է, որ համաձայնագիրը հնարավորություն կտա երկու երկրների միջև հաստատել միջկառավարական համագործակցություն և հարաբերություններ՝ նպատակ ունենալով երկու երկրների ջանքերն ուղղել ՏՏ, էլետրոնային կառավարման և հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակմանը: Համագործակցության ոլորտները կլինեն լայնածավալ և կներառեն այնպիսի ասպեկտներ, ինչպիսին են էլեկտրոնային ծառայությունները, էլեկտրոնային կառավարումը և կիբերանվտանգությունը, էլեկտրոնային հաղորդակցությունը և փոստային ծառայությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել