Ավտոբուսի պայթյունից տուժած եւս 1 քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՆLife.panorama.am-ը գրում է.

Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթունի հետեւանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվող եւս մեկ վիրավոր  այսօր` մայիսի 10-ին,  դուրս է գրվել հիվանդանոցից: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, 45-ամյա տղամարդը բուժում էր ստանում քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում:  Նա տնային պայմաններում եւս կգտնվի բժշիկների դինամիկ  հսկողության ներքո:

«Արմենիա» բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ բուժումը շարունակում  է 2 քաղաքացի` 1-ը քիթ-կոկորդ-ականջաբանության, 1-ը նյարդավիրաբուժական բաժանմունքներում: Նրանց վիճակը գնահատում է բավարար, բուժումը շարունակվում է:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենրտոնում գտնվող 14 եւ 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է: Նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ: Ստանում են վերականգնողական բուժում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել