Երեկվանից իմ բառապաշարում ավելացավ նոր բառ՝ խավիարասեր... Շատ մեծ չէ տարբերությունը համահունչ բառի իմաստի՝ խավարասերի հետ: Սակայն ծայրաստիճան զարմանք և հիասթափություն ես ապրում, երբ փաստում ես, որ շատերի համար ժողովրդավարության տաճար հանդիսացող ԵԽԽՎ եվրոպացի պատգամավորների մեծ մասն ի զորու է կուրանալ նավթի հոտից և խավիարի համից, դավաճանել սեփական սկզբունքներին, թույլ տալ տարածել բացահայտ սուտ և անտեսել իր իսկ գործընկերոջ կատարած աշխատանքը: 
Ինչ վերաբերում է Պեդրո Ագրամունդին և նրա կողմից հնչեցված «փաստին», որ հայաստանյան պատվիրակությունը ընդունում է, որ օկուպացրել է Ադրբեջանի տարածքը, միայն մեկ խորհուրդ՝ սթափվեք, հարգելի պարոն, խավիարի և նավթի համախառնումից մթագնել է Ձեր բանականությունը, Ձեր առողջությանը վտանգ է սպառնում.. 
Պեդրո Ագրամունդի և նրան սատարողների մասին այլևս կա դիպուկ բնորոշում՝ խավիարասեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել