Hraparak.am-ը գրում է.

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում զոհվել է ավելի քան 15 մարդ և վիրավորվել է 40-ը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հիմնանորոգվող մզկիթի առաստաղը փուլ է եկել այցելուների վրա: Ցավալի զուգադիպությամբ`մզկիթն այդ ժամանակ մարդաշատ է եղել: Ողջ մնացածներից շատերը մինչ այժմ գտնվում են փլատակների տակ: Դեպքի առնչությամբ ձերբակալվել է շինարարական աշխատանքների պատասխանատուներից մեկը, ում մեղադրանք է ներկայացվել մասնագիտական հանցավոր անփութության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել