Hraparak.am-ը գորւմ է.

«Ռոսիա մոլի» բացումից հետո հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը այժմ էլ երկրորդ տոնավաճառն է կառուցում: Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ կբացվի նոր` «Երևան» տոնավաճառը։ Այն կունենա երկու մուտք՝ Արշակունյաց պողոտայի («Երևան Մոլլ» Առևտրի կենտրոնի դիմացի մայթից) և Սևանի փողոցի կողմից: Տոնավաճառի տարածքում կգործեն մեծածախ և մանրածախ առևտրի կետեր, արագ սննդի կետեր, պահեստներ, հյուրանոց, հսկայական ավտոկայանատեղի՝ մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար և այլն: Տարածքի աշխատողները հաստատեցին մեր տեղեկությունները Խաչատուր Սուքիասյանի կողմից նոր տոնավաճառ կառուցելու մասին, ինչպես նաեւ տեղեկացրին, որ այս տարածքը նախկինում եղել է փայտամշակման գործարան: Նոր տոնավաճառի բացման ժամկետներն առայժմ հայտնի չեն: Տոնավաճառն, ըստ ամենայնի, լուրջ մրցակից կդառնա մյուս շուկաների ու մոլերի, մասնավորապես, մոտակայքում գտնվող մեծածախ առեւտրի տոնավաճառների՝ «Փեթակի», «Սուրմալուի», ինչպես նաեւ «Առինջ մոլի» համար։ Ներկայացնում ենք մի քանի լուսանկար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել