Hraparak.am-ը գրում է.

Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի թիվը օր օրի աճում է: Այս մասին փաստում են հրապարակված վերջին տվյալները: Ըստ այդմ`  ֆեյսբուքի օգտատերերի թիվն արդեն հատում է 1.6 մլրդ-ի սահմանը: Այս առիթով սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի աշխարհը դառնա ավելի բաց, հասանելի և կապված: Մենք պարզապես հրապարակում ենք մեր եռամսյակի տվյալները: Մեր համայնքը այժմ բաղկացած է 1.65 մլրդ օգտատերերից: Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք գործարկեցինք մի շարք նախագծեր, որոնցից են Reactions, Live Video, կառուցեցինք Messenger-ի հարթակ, Oculus Rift եւ այժմ 25 միլիոն մարդ է միացած համացանցին: Մենք օր օրի կատարում ենք բազմաթիվ փոքր բարելավումներ, որպեսզի ձեզ համար ավելի լավ լինի»: Լինելով հսկա պոտենցիալ շուկա լրատվամիջոցների համար` սոցցանցը ներկայացնում է թոփ 20 ամենաարժեքավոր վիճակագրական տվյալները. 1. Ֆեյսբուքն ամսական ունի ավելի քան 1,65 մլրդ ակտիվ օգտատերեր: 2.2013թ-ի մայիս ամսվա դրությամբ ավելի քան 4.5 մլն օրական հավանումներ, որը 67%-ով գերազանցում է 2012թ-ի օգոստոսի ցուցանիշը: 3. 2016 թ-ի մարտ ամսվա դրությամբ` 1.09 միլիարդ մարդ է մուտք գործել Ֆեյսբուք, որը տարեցտարի ենթադրում է 16% աճի հնարավորություն: 4. 2016թ-ի մարտի տվյալներով` կան 1.51 մլրդ բջջային ակտիվ օգտատերեր: 5. «Հավանել» եւ «Կիսվել» կոճակները օրական օգտագործվում են գրեթե 10 մլն կայքերում: 6.Ավելի քան 307 մլն օգտատեր ունի Եվրոպան: 7.25-ից 34 տարեկանները կազմում են օգտատերերի 29.7 %-ը: 8.Յուրաքանչյուր վայրկյանը մեկ ստեղծվում են ավելի քան 5 նոր պրոֆիլներ: 9.Ֆեյսբուքյան օգտատերերի` իգական սեռի ներկայացուցիչները իրենց թվով գերազանցում են արական սեռի ներկայացուցիչներին: 10.Ամենաակտիվ տեղաշարժը նկատելի է կեսօրին` 13:00-ից 15:00-ն: 11. Հինգշաբթի եւ ուրբաթ օրերին ներգրավվածությունը 18% -ով բարձր է: 12.Ֆեյսբուքում առկա են 83 մլն կեղծ էջեր: 13. Լուսանկարների հրապարակման քանակը օրական կազմում է 300 մլն: 14.Ֆեյսբուքյան մեկ այցը միջինը տևում է 20 րոպե: 15. Ամեն 60 վայրկյանում տեղի են ունենում հետևյալ գործողությունները` 510.000 մեկնաբանություններ, 293.000 կարգավիճակի թարմացում, 136.000 լուսանկարների վերբեռնում: 16. 2013թ-ի մայիսին 4.75 մլրդ ինֆորմացիա պարունակող նյութեր տարածվեցին , որը 94%-ով գերազանցում էր 2012թ-ի օգոստոսի տվյալները: 17. 18-ից 24 տարեկան օգտատերերի 50%-ը արթնանալուց անմիջապես հետո մուտք է գործում ֆեյսբուք: 18. Ամերիկայում ինտերնետից օգտվողների համար ֆեյսբուքը առավել տարածված էջերի հնգյակում է: 19. Գործակատարների 42%-ը նշում են, որ ֆեյսբուքը շատ կարևոր դեր է խաղում իրենց բիզնեսում: 20. 2013թ-ի մայիս ամսվա տվյալներով` ֆեյսբուքում բացվել են 16 մլն տեղական բիզնես էջեր, որը 100%-ով գերազանցում էր 2012թ-ի օգօոստոս ամսվա` 8 մլն ցուցանիշը:

Պատրաստեց` Վով Մուշեղյանը 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել