Հայոց պատմության մեջ բազմաթիվ փայլուն հաղթանակներին հետևել է, պետականություն կառուցելու հարցում, լրջագույն թերացումները: Մեր հաղթական բանակի հերոս տղաների շնորհիվ մեզ հերթական անգամ հնարավորություն է ընձեռված վերլուծելով առկա սխալները բացթողումները վերջապես փոխվել և հայտնվել պետականաշինության ճիշտ ուղու վրա: Միգուցե յուրաքանչյուրս, որպես այս երկրի քաղաքացի սկսենք մտածել, թե ինչպիսի նպաստ կարող ենք բերել պետականաշինության գործին, որպեսզի կրկին անգամ չհայտնվենք կոտրած տաշտակի առջև կանգնելու վտանգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել