Hetq.am–ը գրում է.

Ապրիլի 27-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված՝ Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին:

Նախարար Նալբանդյանը դեսպաններին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց հանդիպմանը ներկա դեսպանների բազմաթիվ հարցերի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել